byanik: (Default)
Я ох... офигеваю, дорогая редакция...

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին և նրա տեղակալ Հերման Բալյոնին: Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը:

Հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկած Շիրինօղլուն 1915թ իրադարձությունները որակել է որպես «վեճ` երկու անկեղծ ընկերների միջև»:

«Երկու անկեղծ եղբայրների միջև երկպառակություն և տարաձայնություն մտցրեցին, ինչի արդյունքում միմյանց շատ սիրող երկու ընկերների վեճը վատ ավարտ ունեցավ: Նրանց միջև առաջ եկավ անվստահություն»,- ասել է Շիրինօղլուն` ավելացնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները «պետք է մոռանալ և առաջ նայել»:

«Ես չեմ ասում, թե ոչինչ չի եղել: Հայաստանում բնակվող մեր ազգակիցները զրկանքներ են կրել... Սակայն շատ փորփրել պետք չէ»,- հայտարարել է Շիրինօղլուն:

Պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչը, ըստ CNNTurk-ի, հայտարարել է նաև, թե հարկ չկա 1915թ. իրադարձություններին տալ Ցեղասպանություն որակումը:

Թայիփ Էրդողանի և Շիրինօղլուի հանդիպման մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

tert.am/am/news/2010/03/26/sirin/

Profile

byanik: (Default)
byanik

August 2011

S M T W T F S
  1 2 3 4 56
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Syndicate

RSS Atom

Most Popular Tags

Style Credit

Expand Cut Tags

No cut tags
Page generated Jul. 7th, 2025 12:36 am
Powered by Dreamwidth Studios