byanik: (Default)
[personal profile] byanik
"...Я солнцем вскормленный язык моей Армении люблю,
Старинный саз, надрывный лад и горький плач его люблю.
Люблю цветов горячий плеск, пьяняще-тонкий запах роз,
И наирянок чуткий стан в обряде танца я люблю..."

И тем не менее, каждый мой пост на армянском дается мне мучительно. Я люблю перечитывать свои записи, но только не мои армянские записи - они корявы и тяжелы... Неживые... Ибо пишу я только те слова, в правописании которых я уверена, а их немного, и большинство непечатные...

Я никогда больше не прочту Раффи, Абовяна, Налбандяна, Ширванзаде, Нар-Доса. Да и читала я их в школе с тоской, НЕ ЧУВСТВУЯ. Как чувствовала, например, Исаакяна моя бабуля, читавшая мне в детстве наизусть Աբու Լալա Մահարի. Больше двадцати лет прошло, а я до сих пор помню эту музыку моего, но такого не моего языка... Помню, с волнением рассказывала она, как читала это произведение самому Исаакяну, а тот, покровительственно улыбнувшись, похвалил ее - Далеко пойдешь...

Ну, а в целом, я мрцунак... Это да, не отнять...

Date: 2011-07-06 10:57 pm (UTC)
From: [identity profile] khlurd.livejournal.com
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
թարգմանությունն ումն է ՞՞
միշտ չեմ սիրել մրցվել
ամենահզոր բաներն առանց մրցվելու են ծնվում
գիտես Ճ

Date: 2011-07-06 11:02 pm (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
ջան, ես անգիր գիտեմ այս ոտանավորը: ցավոք, միակն է, որ գիտեմ: բայց հատուկ ռուսերեն գրեցի: Գեղեցիկ է՝ բայց ուրիշինն է, Չարենցինը չի... Աշոտ Սաղրատյանինն է ոնց որ...

Date: 2011-07-06 11:09 pm (UTC)
From: [identity profile] gilantc.livejournal.com
Ախմատովայի թարգմանությունն ավելի լավն է հնչողությամբ...

Date: 2011-07-06 11:04 pm (UTC)
From: [identity profile] gilantc.livejournal.com
Սրտանց էր... Ցավով...

Date: 2011-07-06 11:19 pm (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
Դա էր գրածիս նպատակը .Ճ
Որ իմ նմանները քիչ լինեն: Իսկ Իսահակյան կարդացողներն չպակասեն: Մի քանի հազար կարդացողների դեպքում՝ կծնվի մի նոր Իսահակյան: Որի կարիքը մենք ունենք:

Date: 2011-07-06 11:54 pm (UTC)
From: [identity profile] gilantc.livejournal.com
Քո նմանները թող շատ լինեն այն առումով, որ ոչ թե մարտնչող օտարամոլ լինեն, այլ հասկանան ինչն ինչոց է, որ նույն փոցխի վրա նորից չկանգնենք... Պնդաճակատ ենք էլի...

Date: 2011-07-06 11:25 pm (UTC)
From: [identity profile] narjan.livejournal.com
յա սոլնցեմը կարդացի ասցի ՝ վախ սոլնցեմ մամի արա

Date: 2011-07-06 11:31 pm (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
:)))) արևահամ բառը՝ ստեղ են ասում

Date: 2011-07-07 12:10 am (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
Լան, իսկ ես դպրոցը փոխեցի 9-րդում..
Եվ տանը ռուսերեն խոսելու իրավունք չունեի:
Եվ Աստված ոչ աներ Պուշկին ու Լերմոնտով Դուրյանից ու Թումանյանից առաջ կարդայի:
Արդյունքում հայկական դպրոցում ես միակն էի, որ Մեծարենցի "Արեգակը" սովորեց:

Բայց ես հասկանում եմ, ինչ ես ասում:
Ծայրից ծայր:

Date: 2011-07-07 12:15 am (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
Ես չեմ դատում իմ ընկերներիս ցանկությունը ունենալ ընտրություն:
Ես ցավում եմ, որ իմ հայերենի ուսուցիչը՝ իմ դասղեկն էր, և մեր հայոց լեզվի դասերի ժամանակ նա հարցեր էր լուծում:
Ես դատում եմ իշխանությունների պատրաստականությունը սկսել զրոյից օտարալեզու դպրոցները, այն ինչ մեր դպրոցները բարելավվման կարիքն ունեն, հենց հիմա, էսօր:

Date: 2011-07-07 12:18 am (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
//Ես դատում եմ իշխանությունների պատրաստականությունը սկսել զրոյից օտարալեզու դպրոցները, այն ինչ մեր դպրոցները բարելավվման կարիքն ունեն, հենց հիմա, էսօր://

համաձայն եմ
քսան տարին լրիվ հերիք էր գոնե նորմալ դպրոցի հիմքը գցելու համար
իսկ թե ինչու չարեցինք՝ իշխանությունն ու մենք բոլորս, այ դա ցավոտ հարց է

Date: 2011-07-07 12:27 am (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
ես ասեմ, ինչու չարեցինք: որովհետև մորս նման մասնագետներին հանեցին գործից մինչև թոշակ անցնելը ու իրանց տեղը դրեցին քսան տարեկան անգրագետ աղջիկ-հարսերին: Գիտես ինչու հանեցի՞ն: Որովհետև դիպլոմի մեջ գրած է ԹԱՐԳՄԱՆԻՉ: Դե հիմարներն ի՞նչ իմանային, որ Բրյուսովը ավարտածներն էն ժամանակ այդպիսի դիպլոմներ ունեին: Բայց որ մորս՝ անգլերենի դասերով երեխա կար Բռյուսով էր ընդունվել առանց լրացուցիչ պարապելու՝ դա կարևոր չէր...
Դպրոցների տնօրեններն՝ պատգամավորների սիրուհիներն կամ կանայք են: Ու փոխանակ Աշոտյանը մաքրի դիլետանտներին և անգրագետներին էս կարևորագույն ոլորտից, նա զբաղվում է իր անձնական կարյեռայի հարցերով:
Կարճ ասեմ՝ ինչին Աշոտյանը կողմ է լինելու, ես՝ դեմ եմ լինելու: Դա է ճշտի չափանիշը .Ճ

Date: 2011-07-07 12:46 am (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
հա, հասկացա:)
բայց Աշոտյանը չի սկսել, ինչքան էլ իր գործունեությանը վերապահումով մոտենամ
20 տարի առաջ ա սկսվել էս ամենը

հիմա մեկն ինձ բացատրի, լավ, բա մեր հայրենասեր սերունդը ի՞նչ արեց, ո՞նց թույլ տվեց
ո՞նց թույլ տվեց, որ մամայիդ պես մասնագետներին հեռացնեն
ո՞նց իմ պես աղջիկը քյալլա տալու ու անկիրթ տնօրենի հետ պայքարելու փոխարեն թքեց ու դուրս եկավ

մի՞թե էս էինք
ես իմ սերնդի պարտության համն եմ առնում
տոտալ պարտության
ու դպրոցն ու հասարակությունը՝ ապացույց

20 տարի առաջ

Date: 2011-07-07 03:39 am (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
20 տարի առաջ սկսվել էր բոլորովին ուրիշ բան իմ հիշելով:Կուղղեք եթե սխալվում եմ:
20 տարի առաջ փակվեցին ոչ հայկական դպրոցները,ԲՈՒՀ-երում փակվեցին ոչ հայկական հոսքերը:
Հիշում եմ ինչ խուճապ էր տիրում ռուսախոս ընտանիքներում,երբ նրանք ստիպված էին իրենց երեխաներին դասերը սովորեցնել հայերենով:
Այդպես չէր արդյոք?

Ես ինչպես այն ժամանակ դեմ եմ եղել նման ձևով ռուսա-անգլա-չինախոս իմ հայրենակիցների դեմ պայքարելուն ,նույնպես և հիմա եմ դեմ օտարալեզու դպրոցների բացման դեմ ծավալվող արշավին:

Պայքարել պետք է ,իմ կարծիքով,մեր դպրոցներում ընդանուր կրթական մակարդակի բարձրացման համար:Դպրոցում նորմալ ուսուցիչներ ունենալու համար:65 տարեկան հասած 45 տարի դպրոցում աշխատած ու 30 տարի դպրոցում տնօրինած տնօրեններին դպրոցում պահելու համար:

Վերջերս հանդիպել եմ իմ դպրոցի ներկայիս տնօրենին,որն իմ աշակերտած տարիներին պարզապես ուսուցիչ էր:
Հարցիս թե արդյոք պատրաստվում է հանձնել տնօրեն մնալու համար նախատեսված քննությունները,պատասխանեց ,որ արդեն շուտով թոշակի պիտի ուղարկեն.... Իսկ նրան աշակերտները հարգում ու սիրում են,ու նաև նրանից ազդվում:Աշակերտի աչքում նա անառարկելի հեղինակություն է.... կփոխարնվի մի գորշ միջակությամբ որն այսօր ի վիճակի չի անգամ մեկ դասարան մեկ դասաժամի ընթացքում կառավարել...
Այ էսպիսի բաներ երեխեք...

Re: 20 տարի առաջ

Date: 2011-07-07 05:24 am (UTC)
From: [identity profile] khlurd.livejournal.com
կրթական ընդհանուր մակարդակն ու էս հարցը շատ կապված են իրար, նույնն են, ես կասեի

ինչու եկավ օտարալեզու դպրոցների գաղափարը /նաև, լեզվի ընտրությունը` հետո, դա քաղաքականություն է/

որովհետև կրթությամբ ու դրա «քաղաքականությամբ» «զբաղվողները» որոշեցին ընդհանուր մակարդակով չզբաղվել. բացել մի քանի դպրոց, էլիտար, հնարավոր է` վճարովի, որ պատահական երեխաներ չհայտնվեն հանկարծ, ու մոնոպոլոցնել գիտությունը... ինչքանով իրենք դա հասկանում են, թե ինչ է... վաճառվող մասնագիտությունները:

Այն ինչը տակը կմնա, նման չի լինի սովետի հայկական ու ռուսական դպրոցներին: Ամենևին: Ամեն ինչ կլինի հիմիկվա գյուղատնտեսության նման. անապատ ու ջրի ծորակ` ում որ հասնում է:

Մնացածը` սնունդ ու ծառա: Սնունդը քիչ է, հասկանում ես՞՞՞ Պիտի նավից դուրս գցել մասսային. Ցածր մասսայի երեխաներին: Այսինքն` երբ ասում եմ դեմ եմ օտարալեզու դպրոցներին, ես սրան եմ դեմ: Թե չէ, մարդ ես, մեկ էլ տեսար հաջողեցնեի էսքան էններգիաս ուղղեի ծանոթ ու այլ այր գտնելուն, սերունդներս էլիտարներում դասավորելու համար:

Բայց ասեմ` երբեք ինձ համար «ուրիշի երեխա» չի եղել:

Այ էսպիսին են բաները, երեխեք

ուրիշի երեխա

Date: 2011-07-07 08:32 am (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
երեխան երեխա է ամեն դեպքում:
Արդեն վաղուց մեր "էլիտարոտ" երեխաները հիմնականում սովորում են արտերկրում ու նրանց ծնողները շատ բարձր զանգակատնից թքած ունեն թե հայկական դպռոցի ու թե այդ դպրոցի մակարդակի վրա:
Ես համոզված եմ որ պետք է հասնել նրան որ մեր սովորական,շատ շարքային դպրոցը կարողանա
1.դաստիրակել նորմալ,հասարակությանն ու պետությանը պիտանի սերունդ
2.ապահովել այդ սերնդին նորմալ ու հնարավորինս մրցունակ գիտելիքներ
3.չկործանել ու թոշակի չքշել դեռևս դպրոցում մնացած ուսուցիչ-մոհիկաններին,ապահովելով բնականոն սերնդափոխություն դպրոցում:

ու երևի կարելի է մեզ բոլորիս համար այսքան ցավոտ ոլորտը առանձնացնել.Դպրոցական կրթության կազմակերպումն ու կառավարումը հանել ԿԳ իրավասությունից:Ստեղծել կառավարությանն առընթեր վարչության նման մի բան ու դրա ղեկավարումը պարտադիր կերպով հաձնել բուն դպրոցում բազմամյա ուսուցչական ու տնօրինման փորձ ունեցող մարդու:Մարդու,ում սիրտը կցավի դպրոցի ու ուսուցչի համար:

Date: 2011-07-07 08:34 am (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
այ էսպիսի ուտոպիստական մտքեր ես ունեմ էրեխեքՃՃ

Re: 20 տարի առաջ

Date: 2011-07-07 11:13 am (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
քսան տարի առաջ անկախացանք
քսան տարի առաջ եղած չեղածը որոշեցինք քանդել հանուն..
ու թե մենք քանդում էինք հանուն նորի, հանուն լավի, եղած թերությունները վերացնելու ու ազգային դպրոց, բուհ, գաղափարախոսություն ստեղծելու համար, արդյունքում պարզվեց, որ մեզ բոլորիս այն ժամանակվա "ազգասերներ" ակտիվիստներն ու գործիչները օգտագործեցին հանուն իրենք ստոր, քստմնելի, ապազգային նպատակների
մենք էլ - իմ ու ինձանից 10-15 տարի մեծերի սերունդը - ոչինչ չկարողացավ անել
չկողմնորոշվեցինք
չհասկացանք
պարտվեցինք
սերունդ պարտվեց, որովհետև այն, ինչ կա հիմա, ողբերգություն է, այնինչ այն ոգևորության ալիքը կարող էր պետություն ստեղծել..

էդ եմ ասում. "կշեռքով կշռվեցինք" ու սնանկ դուրս եկանք. իմ սերունդը առանձնահատուկ կերպով

սերունդ պարտվեց

Date: 2011-07-07 02:11 pm (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
իսկ ես միամիտս մինչ այժմ գիտեի թե հաղթող սերունդ է:
վերջին մի քանի հարյուր տարում առաջին անգամ ոչ թե բարոյական այլ շոշափելի ու առարկայական հաղթանակ տարած սերունդ է... այնինչ պարզվում է պարտված սերունդ է...
վատ է որ սխալվել եմ...

Re: սերունդ պարտվեց

Date: 2011-07-07 02:13 pm (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
էն որ կռվեցինք ու հաղթեցինք, էդ մենք չէինք. էդ ,եր ծնողներից եկած ու կուտակված ցավն ու վրեժխնդրությւոնն էր
իսկ այ որ հիմա Արցախում 200 հազար մարդ էլ չի ապրում, այ դա մենք ենք

200 հազար

Date: 2011-07-07 02:40 pm (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
Արցախում անգամ զարգացած սոցիալիզմի տարիներին,թուրք բաշիբոզուկներն իրենց լամուկներով գումարած 200 հազար մարդ չի ապրել:

Ու եթե իրոք հաղթողը մենք չէինք, այլ դարերով մեր մեջ կուտակված ցավն ու վրեժխնդրությունն էր, միևնույն է ես համոզված եմ, որ ապրել եմ հաղթական ժամանակահատվածում և իմ երեխաներն էլ,որ ծնվել են արդեն 94-ից հետո սովորում են հայկական դպրոցում ու համոզված են որ հաղթող երկրում են ծնվել ու մեծանում :

Re: 200 հազար

Date: 2011-07-07 02:43 pm (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
Արցախում 200 հազար ու մի բան էլ ավել պետք է լինեինք հիմա, այս քսան տարվա ընթացքում:

Ես ուրախ եմ, որ Ձեր երեխաներն այդպես են մտածում:

պետք է լինեինք

Date: 2011-07-07 02:53 pm (UTC)
From: [identity profile] blue-a-bear.livejournal.com
կրկնապատկվել 20 տարում?ՃՃ ավաղ նման բան երբեք չի լինի Ճ
այլ հարց է որ ազատագրված տարածքներում 95-ի 18-20000 բնակչության փոխարեն այսօր հազիվ 3-5000-ն է ապրում:Այլ հարց է ,որ 97-ին երբ փորձ արվեց համաձայնության գալ փաստացի միակողմանի զիջումների շնորհիվ երկրում կային մարդիք ովքեր կարողացան դրա դեմն առնել իսկ այսօր ավաղ չկան...

Re: պետք է լինեինք

Date: 2011-07-07 02:55 pm (UTC)
From: [identity profile] mar-amirchanyan.livejournal.com
Այ հենց էդ եմ ասում..

Date: 2011-07-07 04:03 am (UTC)
From: [identity profile] ogostos.livejournal.com
просто ты это признаешь. А куча народу считает свой кухонный армянский нормальным владением языком. удивительные люди.

Date: 2011-07-07 07:23 am (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
ну а как не признать, если это так?

Date: 2011-07-07 04:39 am (UTC)
From: [identity profile] zatik.livejournal.com
Հայերենի կոմլեքսների վերաբերյալ:
Դու(կաելի է ,չէ,՞ դու ով)միշտ հումորով , շատ նորմալ, սովորական հայերենով տեքստեր ես գրում , իզուր ես հուշտ լինում քո հայերեն գրառումներից , կամ սխալներից :Կարևորը սրտանց են գրված:
Ինչ վերաբերվումա գրականությունը, ես հազվադեպ եմ կարդացաց գրքիս վերդառնում , անգյալ եմ շատ, լինի դա հայ գրող, թե ոչ հայ:ՈՒ դրանից ինձ վատ չեմ զգում:
Մրցունակ հայը Աշոտյանն ա , ինքնա էդ եզր հորինել , թող ինքն էլ լինի:)))
Ես սովորական հայ եմ ու ինձ դուրա գալիս սովորական հայ լինելը)))

Date: 2011-07-09 07:40 pm (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
մերսի .ՃՃ
"Մրցունակ Աշոտյանն" .ՃՃՃՃՃ

Date: 2011-07-07 05:42 am (UTC)
From: [identity profile] dabavog.livejournal.com
подпишусь

Date: 2011-07-07 07:25 am (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
ты б помолчал, у тебя на русском почти записей нет :))))) вгоняешь в краску :)))

Date: 2011-07-07 08:11 am (UTC)
From: [identity profile] candleight.livejournal.com
Дорогу осилит идущий. :)

Date: 2011-07-07 08:15 am (UTC)
From: [identity profile] iza1976.livejournal.com
а я замечала, что мои посты на армянском оень мало комментируют..Наверное не читают:((

Date: 2011-07-07 10:32 am (UTC)
From: [identity profile] yes-em.livejournal.com
та пиши на каком хочешь)) если б только не про политику, я все стерплю (перечеркнуто)
прочту, кроме этого))

Date: 2011-07-07 01:00 pm (UTC)
From: [identity profile] zlu-4ka.livejournal.com
Мдя, непонятные какие-то намеки...

имхо, мрцунак всяко лучше, чем аяхос.

Date: 2011-07-09 07:38 pm (UTC)
From: [identity profile] byanik.livejournal.com
да нет никаких намеков, я только жалею, что армянским не владею. Русскому дома научили еще задолго до школы, да так, что школе и не снилось, английскому - надо было, выучилась, а армянский, который должен был бы со школой прийти, так и остался непознанным.

Profile

byanik: (Default)
byanik

August 2011

S M T W T F S
  1 2 3 4 56
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Most Popular Tags

Style Credit

Expand Cut Tags

No cut tags
Page generated Sep. 23rd, 2017 12:04 am
Powered by Dreamwidth Studios