Jul. 1st, 2011

byanik: (Default)
Եվս մի համով պատմություն: Ամբողջ օրը հիշում, ծիծաղում եմ .ՃՃՃՃՃ

ՈՒրեմն մի ծանոթ պատմում է: Նախ ասեմ, որ էդ ծանոթը, ասենք, անունը՝ Արմեն, աչքերի հետ խնդիր ուներ՝ տարբեր կողմ էն նայում, ժողովուրդի ասած՝ շաշ է: Պատմության հետ երևի թե կապ չունի, չնայած, որ էս հանգամանքի մասին հիշեք, ավելի ծիծաղալու է դառնում .ՃՃՃ

Ուրեմն մեքենա քշելուց է լինում, մեկ էլ ինչ որ մի տեղ մեքենայի դեմը հանկարծ մի մարդ է հայտնվում:

Արմենս աջ է քաշում, էս մարդը նույն կողմ է փորձում փախնել: Գիտեք, ոնցա մեկ մեկ պատահում, որ խուճապի ես մատնվում .ՃՃՃ

Արմենս մյուս կողմն է ուզում հասցնի մեքենան փախցնել, էն մարդն թարսի պես նույն կողմն է վազում, ու տենց մի քանի վարկյան, վերջը՝ մեքենան մի թեթև էդ մարդուն խփում, քցում է գետնին:

Արմենը մեքենայից դուրս է թռնում, որ հասնի օգնության, իսկ էս մարդը արդեն ինքնուրույն ոտքի էր կանգնել, շորերը թափ տալով գլուխը բարձացրեց, մի երկու վարկյան նայեց է Արմենի (տարբեր ուղությամբ նայող) աչքերի մեջ ու թախիծով ասեց.

- Վերջը դու քո արածն արիր էլի:

.ՃՃՃՃ

Profile

byanik: (Default)
byanik

August 2011

S M T W T F S
  1 2 3 4 56
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Most Popular Tags

Page Summary

Style Credit

Expand Cut Tags

No cut tags
Page generated Jul. 25th, 2017 02:33 pm
Powered by Dreamwidth Studios